Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱԼԻԲԱՆԸ» ՀԻՄԱ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲԵԼԳԻԱՅԻՆ

Մայիս 07,2010 00:00

\"\"Մահմեդական ծայրահեղականների «Թալիբան» շարժման գրոհայինները՝ Բելգիայում փարաջա կրելն արգելող օրենքի ընդունմանն ի պատասխան, սպառնացել են ահաբեկչական ակտեր իրականացնել: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ թալիբները սպառնում են երկրում ահաբեկչական հարձակումներ կազմակերպել, եթե համապատասխան օրենքը վերջնականապես ընդունվի՝ հավանության արժանանա նաեւ խորհրդարանի վերին պալատում:

Հիշեցնենք, որ համապատասխան օրենքն ընդունվել է առայժմ միայն երկրի խորհրդարանի ստորին պալատում՝ միաձայն եւ առանց «դեմ»-երի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել