Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԱԻԼԱՆԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՏԱՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Մայիս 07,2010 00:00

Իշխանամետ շարժման՝ «դեղինշապիկավորների», մասնակիցները Թաիլանդի վարչապետ Աբխիսիտ Վետչաչիվին կոչ են արել կամ վճռական միջոցներ ձեռնարկել ընդդիմության դեմ, կամ՝ հրաժարական տալ: «Ժողովրդական ալյանս՝ հանուն ժողովրդավարության» կազմակերպության անդամները դժգոհություն են հայտնել, որ վարչապետը նախօրեին տեղի է տվել ընդդիմության պահանջներին եւ համաձայնել է խաղաղության դիմաց նոյեմբերի 14-ին խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել:

BBC-ի մատուցմամբ, երկրի ընդդիմությունը, որոնց ներկայացուցիչներից շատերը Թաիլանդի նախկին վարչապետի կողմնակիցներն են, արդեն երկու ամիս պահանջում էին Վետչաչիվի հրաժարականն ու նաեւ արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նույնիսկ նոր ընտրություններից հետո գործող վարչապետից պահանջել էին հստակեցնել ընտրությունների անցկացման «ճանապարհային քարտեզը»՝ շեշտելով նաեւ խորհրդարանի լուծարման ժամկետը: Հինգշաբթի օրը Վետչաչիվը, ի պատասխան ընդդիմության այդ պահանջների, պարզություն է մտցրել նաեւ այս՝ ազգային հաշտության ծրագրում, հայտարարելով, որ խորհրդարանը կլուծարվի սեպտեմբերի 15-30-ը ընկած ժամանակահատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել