Հինգշաբթի օրը Միացյալ Թագավորությունում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու իր իրավունքից օգտվելու համար պաշտոնապես գրանցվել է երկրի 44 մլն քաղաքացի: Քվեարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 7-ին եւ ավարտվելու էր ուշ երեկոյան՝ ժամը 22-ին: Քվեարկությունների վերաբերյալ առաջին հայտարարությունները սպասվում էին արդեն տեղի ժամանակով ժամը 23-ին, թեեւ երկու տասնյակ ընտրատարածքներում քվեների հաշվարկը սկսվելու է մայիսի 9-ի առավոտից ոչ շուտ:
Ինչպես փոխանցում է BBC-ն, համայնքների եւ ստորին պալատների բոլոր 650 մանդատների համար պայքարում է ընդհանուր առմամբ 4150 թեկնածու: Հինգշաբթի օրը քվեարկություն է տեղի ունենալու թվով 649 ընտրատարածքներում, եւս մեկ ընտրատարածքում ընտրությունները թեկնածուներից մեկի մահվան պատճառով հետաձգվել են եւ տեղի կունենան մայիսի 27-ին: Ընտրական տեղամասերից յուրաքանչյուրից ընտրվելու է մեկ պատգամավոր, որը մյուս թեկնածուներից ամենաշատ քվեները կստանա: Միացյալ Թագավորության ընտրական օրենսդրության համաձայն, կառավարություն ձեւավորելու իրավունք կստանա այն կուսակցությունը, որին կհաջողվի խորհրդարանում ավելի մեծ թվով պատգամավորներ ունենալ, քան մյուս բոլոր կուսակցությունները միասին վերցրած: Ընտրություններում առաջադրվել են մի քանի տասնյակ կուսակցություններ, սակայն հիմնական պայքարը ծավալվելու է երեք հիմնական ուժերի՝ լեյբորիստների, պահպանողականների եւ լիբերալ-դեմոկրատների միջեւ: