Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ ԲԱՆԱՎԵՃԻ ՄՐՑԱՇԱՐ

Մայիս 07,2010 00:00

«Գնված ապրանքը ետ չի ընդունվում եւ չի փոխանակվում», «Սպառողի իրավունքները պաշտպանված չեն»: Երեկ այս պաստառներով Երեւանի եւ Աշտարակի 7-10-րդ դասարանների աշակերտները, «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» բանավեճի հանրապետական մրցաշարի շրջանակներում քննարկում էին «Սպառողի իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են» թեմայի շուրջ: «Երիտասարդ նվաճումներ» կրթական հ/կ-ի եւ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ կայացավ բանավեճի հանրապետական մրցաշարի վերջին փուլը: 107 դպրոցների երեխաներ՝ Հայաստանի տարբեր մարզերից, մեկ տարվա ընթացքում սովորել են բանավեճի հմտությունները: Աշտարակի թիվ 1 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ջանիկ Սեւոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ծրագրին մասնակցությունը հնարավորություն տվեց ինձ իմ իմացած գիտելիքներն ամրապնդել, ինչպես նաեւ ձեռք բերել նոր ընկերներ»: Աշտարակի թիվ 6 դպրոցի 9-րդ դասարանցի Արեւիկ Մակարյանի համար էլ բանավեճի ակումբին մասնակցելը հնարավորություն է տվել ինքնադրսեւորվել:

Երեւանի թիվ 137 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Ադիմյանի բնորոշմամբ, բանավեճը ստիպում է մարդուն սեփական արժանիքները ճիշտ գնահատել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել