Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծառն արմատով կտեղափոխեն

Մայիս 07,2010 00:00

«Երեւանի տերը մենք բոլորս ենք, բոլորս ասելով՝ նկատի ունեմ ե՛ւ ինձ, ե՛ւ ձեզ, ե՛ւ բոլոր երեւանցիներին: Ես առաջարկում եմ համագործակցել եւ միավորել մեր ուժերը հանուն Երեւանի»,- նախօրեին բնապահպանական հ/կ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետը:

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Երեւանի ավագանուց ներկայացուցիչ, քաղաքապետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուները: Քաղաքապետը ներկաների հետ քննարկել է մայրաքաղաքի բնապահպանական ոլորտում իրականացված աշխատանքները եւ առկա խնդիրները: Լսելով հ/կ-ների մտահոգությունները, Գ. Բեգլարյանը վստահեցրել է, որ ապագա կառուցապատումներն ու գետնափոր կառույցները Երեւանի հանրային կանաչ տարածքներում կբացառվեն: Բացի այդ, մայրաքաղաքի համար անհրաժեշտ քաղաքաշինական ծրագրերի իրականացման դեպքում մինչ այժմ կիրառվող ծառերը հատելու պրակտիկան կփոխարինվի առաջադեմ երկրներում վաղուց ընդունված եւ հաջողությամբ կիրառվող նոր, ժամանակակից մեթոդով՝ ծառերը կտեղափոխվեն:

ՀՀ ԳԱԱ բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը նշել է, որ եվրոպական երկրներում վաղուց ընդունված է ծառն իր արմատային համակարգով տեղափոխել:

Անդրադառնալով Ուսանողական զբոսայգում գործող սրճարաններին, երիտասարդ բնապահպանը հետաքրքրվել է, թե հնարավոր չէ՞ դրանք քանդել: «Մասնավոր ընկերությունների գործունեությունը կասեցնելու դեպքում սեփականատերերին պետք է փոխհատուցում տալ, քանի որ նրանք օրինական, պայմանագրային իրավունքներ ունեն: Ներկա պայմաններում քաղաքային բյուջեն չի կարող իր վրա նման բեռ վերցնել, Երեւանը հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներ ունի (վթարային բնակֆոնդ, հասարակական տրանսպորտի համալրում եւ այլն)»,- ասել է քաղաքապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել