Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նուբարաշենի հարցը կլուծվի

Մայիս 07,2010 00:00

Կառավարությունը իր պահուստային ֆոնդից 31 միլիոն 650 հազար դրամ է հատկացրել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման նախահաշվային փաստաթղթերի մշակման եւ այդ աշխատանքների իրականացման համար: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները պատրաստելու են համապատասխան որոշում, որով առաջիկա 6 ամիսների ընթացքում թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին վերջնական լուծում է տրվելու:

Գործընթացի շրջանակներում գյուղատնտեսության նախարարությունը հակահամաճարակային միջոցառումներ է կազմակերպելու: Կառավարության երեկվա նիստում Տ. Սարգսյանը նշեց, որ խնդիրը գտնվում է նախագահի անմիջական հսկողության տակ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ ասաց, որ նախարարությունն արդեն բանակցություններ է սկսել միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հետ՝ ֆինանսավորելու թունանյութերի ոչնչացման գործընթացը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել