ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես դեռեւս չի ստացել երեկ բողոքի ցույցի դուրս եկած ուսանողների նամակը, որը հանձնվել է վարչապետին: Նախարարը դրա մասին տեղեկացել է միայն ԶԼՄ-ների հրապարակումներից: Երեկ այդ մասին «Ա1+»-ին ասել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի տեղերի կրճատման խնդրին, այս մասին էլ Ա. Բաղդասարյանն ասել է. «Կառավարության համապատասխան որոշումներով պետպատվերը մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում չի կրճատվել»: