Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՇՈՒՇԻՆ ԷԼ ՄԵՐԺԵՑ

Մայիս 07,2010 00:00

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն» երեկ հերթական անգամ անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանին՝ ոչ Հայաստանի, եւ ոչ էլ Ղարաբաղի քաղաքացիություն չտալու հարցին:

Կոմիտեն նախ նկատում է, որ «ՀՀ ներկա իշխանությունները եւ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձը առանձնապես չեն փայլում Հայրենիքին իրապես ծառայություններ մատուցած անձանց ըստ արժանվույն եւ հավուր պատշաճի գնահատելու ցանկությամբ, ցավոք, որեւէ մեկ հայի այսօր չես զարմացնի»: Եվ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիություն չտրամադրելը փայլուն կերպով օրերս կապկեց նաեւ Շուշիի քաղաքապետ Կարեն Ավակիմյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել