Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ՀԱՄՈՅԻ» ԶԱՐՄԻԿԸ

Մայիս 07,2010 00:00

\"\"

«Առավոտի» տեղեկություններով, մայիսի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, երկամսյա կալանքի է վերցվել 25-ամյա Արթուր Հարությունյանը (լուսանկարում նրա վարած «Տոյոտա Պրադո» ավտոմեքենան է): Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: «Առավոտին» հայտնի դարձավ, որ Արթուր Հարությունյանը 2005 թվականին լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած «Բանգլադեշի Համոյի»՝ Աշոտ Ավետիսյանի զարմիկն է:
Կարդացեք նաեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել