Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 06,2010 00:00

Ի՞նչն է պատճառը, որ մազերը ճերմակում են

Եվրոպական հետազոտողների խումբը հայտնաբերել է, որ մազերի ճերմակեցման մեխանիզմը կախված է ջրածնի պերօքսիդի տրոհման գործընթացի խանգարումից, որոնք առաջանում են մազային հանգույցներում: Արդյունքում դրա կուտակումը նվազեցնում է մելանին պիգմենտի ֆերմենտների սինթեզի ակտիվությունը, որը մազերին բնական գույն է հաղորդում: Հատուկ մեթոդի կիրառման միջոցով, գիտնականները հայտնաբերել են, որ ճերմակ մազերի հանգույցներում կուտակվում է ջրածնի պերօքսիդ, որն էլ միկրոսկոպական ծավալներով կուտակվում է մազերի բոլոր հանգույցներում: Սակայն նորմայում դրանք արագ վերածվում են պերօքսիդազայի: Ճերմակությունը ի հայտ է գալիս տարիքային փոփոխությունների, գենետիկ նախատրամադրվածության կամ հիվանդությունների ժամանակ, երբ մազերի հանգույցներում էապես նվազում է կատալազայի ակտիվությունը, ինչպես նաեւ մեթիոնինսուլֆօքսիդրեդուկտազ A եւ B ֆերմենտների, որոնք մասնակցում են մելանինի սինթեզին: Արդյունքում մելանինը նվազում է, ինչն էլ հանգեցնում է մազերի գունազրկմանը:
Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են, որ լաբորատոր պայմաններում ջրածնի պերօքսիդի ազդեցությունը մելանինի ֆերմենտների սինթեզի վրա՝ կարելի է կանխարգելել L-մեթոնին ամինաթթվի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել