Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՒԼԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 06,2010 00:00

Մայիսի 1-3-ը Վանաձորի շախմատի մասնագիտացված դպրոցում անցկացվեց խուլերի ՀՀ շախմատի 4-րդ առաջնությունը (մրցավար՝ հանրապետական կարգի մրցավար Գառնիկ Ներսիսյան): Մասնակցում էին Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերի եւ Երեւանի շախմատիստները: 6.5 միավորով ՀՀ չեմպիոն դարձավ Երեւանը ներկայացնող Հակոբ Հակոբյանը, երկրորդ-երրորդ տեղերը 5.5-ական միավորով զբաղեցրին Գուրգեն Պապիկյանը (Երեւան) եւ Նարեկ Թադեւոսյանը (Աբովյան): Առաջնությունը կազմակերպել էին «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» (նախագահ՝ Ա. Գրիգորյան) եւ «Հայաստանի խուլերի միավորում» (նախագահ՝ Գ. Գրիգորյան) հ/կ-ները: Կազմակերպիչները դրամական պարգեւներ եւ նվերներ հանձնեցին մրցանակակիրներին: Հաղթողները Հայաստանը կներկայացնեն հունիսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք խուլերի շախմատի աշխարհի առաջնությունում:
Լոռու մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը մարզպետի անունից շնորհակալագրեր հանձնեց կազմակերպիչներին, ինչպես նաեւ Վանաձորի շախմատի մասնագիտացված դպրոցի տնօրեն, Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի քարտուղար Արշակ Ռամազյանին: Վերջինս հուշանվեր ստացավ նաեւ «Հայաստանի խուլերի միավորում» հ/կ-ի նախագահ  Գրիգոր Գրիգորյանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել