Լրահոս
Օրվա լրահոսը

Տոպալովը հավասարեցրեց հաշիվը

Մայիս 06,2010 00:00

Սոֆիայում շարունակվող շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով մրցամարտի ութերորդ պարտիայում հաշիվը հավասարվեց: Ու կրկին հաջողությունը ժպտաց սպիտակներով խաղացողին: Հավակնորդ Վեսելին Տոպալովը 58-րդ քայլում վաստակեց իրեն օդի պես անհրաժեշտ մեկ միավորը եւ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ 4,0:4,0:
Երեկ գրոսմայստերները կրկին հանգստանում էին, իսկ այսօր կվերսկսեն պայքարը: Իններորդ պարտիայում առաջին քայլը պետք է անի աշխարհի գործող չեմպիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել