Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԵԼ ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ

Մայիս 06,2010 00:00

Գաղտնիք չէ, որ սպորտում արդյունքներ լինում են բարձրակարգ մարզիչների առկայության դեպքում

Այս առումով Հայաստանում հենակետային համարվող մարզաձեւերում որակյալ մարզիչ-մանկավարժների պակաս չկա: Վկա՝ ծանրամարտում, ըմբշամարտի երկու ձեւերում, բռնցքամարտում՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում մեր մարզիկների վաստակած մեդալները:
Սակայն ժամանակակից սպորտն այնքան արագ է զարգանում, որ առաջատար մարզչի այսօրվա գիտելիքներն ու հմտությունները վաղն արդեն իրենց դարն ապրած են համարվելու: Դրա համար էլ որպեսզի ձեռքը մշտապես պահվի սպորտում այդ խելացնոր առաջընթացի զարկերակին, դեռ անցած տարի որոշվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի եւ հանրապետության մյուս բուհերի լավագույն մասնագետներին նեգրավելով՝ ստեղծել խումբ, որն ուսումնասիրելով համաշխարհային սպորտում վերջին զարգացումներն ու տենդենցները, կազմի համապատասխան ծրագրեր եւ պարբերաբար տեսական ու գործնական դասընթացներ անցկացնի մարզիչների շրջանում:
Անցած մեկ տարվա ընթացքում այդպիսի կուսեր անցել են ըմբշամարտի երկու ձեւերի, բռնցքամարտի մասնագետները: Օրերս Օլիմպիական հերթափոխի Երեւանի մարզական քոլեջում տեսական եւ գործնական պարապմունքներ անցան նաեւ ծանրամարտի մարզիչները: Դասընթացների ավարտին նրանց հանձնվեցին համապատասխան հավաստագրեր: Դասախոսները գոհ էին, որ պարապմունքներին մասնակցեցին տարբեր մարզերից եւ քաղաքներից ժամանած քսանից ավելի մասնագետներ: Այստեղ ամենակարեւորն այն է, որ նրանց մեջ կային ինչպես բազմափորձ ու վաստակաշատ, այնպես էլ՝ նախկինում մարզական բարձր արդյունքների եւ կոչումների հասած  երիտասարդ կադրեր, որոնք նոր են անցել մարզչական աշխատանքի:
Դասընթացների ավարտին իրենք՝ մարզիչները նշեցին, որ դասախոսությունների եւ գործնական աշխատանքների ընթացքում վերհիշեցին շատ բաներ, որոնք արդեն մոռացվում էին, օգտակար տեղեկություններ ստացան համաշխարհային սպորտի ներկայիս վիճակի ու պահանջների մասին: Նրանց համոզմամբ, այսպիսի միջոցառումները պետք է շարունակական լինեն: Մարզիչները նաեւ ցանկություն հայտնեցին, որպեսզի հաջորդ սեմինարներում ավելի խորն ու հիմնավոր լինեն սպորտային հոգեբանության եւ սպորտային բժշկության թեմաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել