Երեկ երկրային կյանքին հրաժեշտ տվեց անվանի գեղանկարիչ Էդուարդ Արծրունյանը: Նա 81 տարեկան էր, բայց, դե, ահագին բան ուներ ասելու վրձնի լեզվով:
Էդ. Արծրունյանը ծնվել է Լենինականում, սովորել տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, ապա Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում Լենինգրադի արվեստի ակադեմիային կից գեղարվեստի դպրոցում, Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժնում: Նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների, 1978-1985թթ. Նկարիչների միության մեկական աշխատանքի ցուցահանդեսներում 6 անգամ ստացել է լավագույն աշխատանքի մրցանակ: Արծրունյանը ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում ունի, 1991 թ. պարգեւատրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալով: Նա ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Թեհրանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում: Իսկ 2009-ին, գեղանկարչի վերջին՝ 80-ամյա հոբելյանական անհատական ցուցահանդեսներ Երեւանում եւ Գյումրիում: Էդուարդ Արծրունյանի անունը ոսկե տառերով է գրված հայ մշակույթի տարեգրության մեջ: