Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆԱԾԱՓԱՀԱՐՎԱԾ» ՀԱՄԵՐԳԸ

Մայիս 06,2010 00:00

«Առավոտի» էլեկտրոնային փոստով ստացվել է մշակութային մի լուր:
Մայիսի 7-ին   Մեքսիկայի Տորեոն քաղաքում կկայանա տեղի սիմֆոնիկ նվագախմբի՝ CAMERATA DE COAHUILA-ի հերթական համերգը, որը կղեկավարի մեր հայրենակից Թաթուլ Եղիազարյանը: Ծրագրում ընդգրկված են Հայդնի, Խաչատրյանի եւ Միրզոյանի ստեղծագործություններից: Մենակատարներն են՝ ջութակահար Վիլեն Գաբրիելյանը, թավջութակահար Սերգեյ Կոսեմյանը եւ ֆագոտահար  Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը: Սա նվագախմբի երկրորդ համերգն է, որի շնորհիվ մեքսիկացի ունկնդիրը ծանոթանում է հայ կոմպոզիտորներին: Ի դեպ, առաջին համերգը, որի ծրագրում Կոմիտաս եւ Խաչատրյան է եղել, տեղի մամուլը որակել է «տարվա ամենածափահարված համերգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել