Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են երկրի նախագահի զրահապատ ավտոմեքենան

Մայիս 06,2010 00:00

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ավտոմեքենան, որը նրան նվիրել էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, գողացել են: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, «Toyota» մակնիշի զրահապատ ջիփը գողացվել է դեռ կիրակի օրը, մայիսի 2-ին՝ Լա Պասի կենտրոնական փողոցներից մեկից՝ այն պահին, երբ մեքենայի վարորդը պետության ղեկավարի համար գնումներ կատարելու նպատակով խանութում է եղել: Իր մեքենայի առեւանգման պահին Էվո Մորալեսը գտնվել է Արգենտինայում, որտեղ մասնակցել է հարավամերիկյան ազգերի միության արտակարգ գագաթաժողովին:
Ականատեսների ասելով, անհայտ մի տղամարդ նստել է կայանված, բայց շարժիչն աշխատող եւ դուռը բաց ավտոմեքենան եւ գնացել անհայտ ուղղությամբ: Նախագահի մեքենայի որոնումներն առայժմ արդյունք չեն տվել:
Գողացված «Land Cruiser»-ը թվով 16 այն մեքենաներից մեկն է, որոնք Վենեսուելայի առաջնորդը 2008թ. նոյեմբերին նվիրել էր Էվո Մորալեսին եւ նրա կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել