Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենառեալ թեկնածուն

Մայիս 06,2010 00:00

«Առավոտը» մարտի 17-ի համարում տպագրել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մեկնաբանությունը՝ իր պաշտոնանկության մասին լուրերի վերաբերյալ: Պարոն Սիմոնյանն ասել էր, որ ԵՊՀ կառավարման խորհուրդն է իրավասու իրեն ետ կանչելու կամ նորից չընտրելու, եւ հետո իր պաշտոնավարման ժամկետը լրանում է 2011թ. մայիսին: Մեր տեղեկություններով, հնարավոր է ՊՀ հաջորդ ռեկտոր ընտրվի ՀՀ նախագահի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, ով այդ բուհի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի հիմնադիր վարիչն է, նախկինում դիվանագիտական աշխատանքով է զբաղվել Ալժիրում, Հորդանանի Հաշիմյան թագավորությունում, Լիբիայում: Ռեկտորի այլ թեկնածություններ էլ են շրջանառվում, սակայն համալսարանականները մտածում են, որ Լ. Սարգսյանի թեկնածությունն ամենառեալն է: Ռեկտոր դառնալու համար պարտադիր պայման է գիտությունների դոկտորի գիտական աստիճանը: Պարոն Սարգսյանն այս պահին պատմական գիտությունների թեկնածու է, բայց ունի աշխատություն՝ «Հայոց տոնացույցի ծագումն ու զարգացումը», որն արդեն ներկայացված է իբրեւ դոկտորական ատենախոսություն: Ի դեպ, այն հրատարակվել է «Էդիտ պրինտ» հրատարակչությունում եւ համալսարանական առիթներին բաժանվում է հյուրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել