Երեկ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Գորիս-Կապան հատվածում, ճանապարհի նստվածքի հետեւանքով, ժամը 11-ից մի քանի ժամով խաթարվել էր երթեւեկությունը, ճանապարհին էր մնացել ավելի քան 100 մեքենա: «Գորիսի ճանշին» ընկերության մասնագետները փորձում էին ապահովել գոնե միակողմանի երթեւեկություն, ինչը հաջողվեց ժամեր անց: Ըստ տեղում աշխատող վարպետ Մայիս Օհանյանի, չորս օր շարունակ տեղացող առատ անձրեւներից 3-4 մետր լայնությամբ, 10 մետր երկարությամբ եւ 80 սմ խորությամբ նստվածք է առաջացել:
Նման երեւույթներ կային նաեւ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու այլ հատվածներում, հատկապես անանցանելի էր մայրուղու 254-րդ կիլոմետրը:
Ըստ մասնագետների, հարցը համալիր լուծման է կարոտ, հակառակ դեպքում՝ հաջորդ անձրեւներից հետո կարող է նույն պատկերը լինել: