Լրահոս
Օրվա լրահոսը

Զբաղմունքի կենտրոն՝ սահմանամերձ գյուղում

Մայիս 06,2010 00:00

Հայաստանի Ամերիկյան համալսարանի գյուղական համայնքների զարգացման «Թրպանճեան» ծրագրով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում, համայնքապետարանի շենքում, Զբաղմունքի կենտրոն է ձեւավորվելու: Ներկայումս ընթացքի մեջ են   կենտրոնի վերանորոգման աշխատանքները:  Դրանից հետո այն կհագեցվի խաղամիջոցներով՝ շախմատ, շաշկի, նարդի եւ այլն: Ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար գնդակոծվող Բերքաբերում մարդկանց ժամանցի, հանգստի հնարավորություններ  չկան: «Թրպանճեան» գյուղական համայնքների զարգացման ծրագրի շահառուները անցյալ տարի նվերներ էին հանձնել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, այս տարի՝ Չինարի համայնքի կրթական եւ առողջապահական հիմնարկներին: Բերքաբեր համայնքի ղեկավար Սուրեն Խուդավերդյանից տեղեկացանք, որ Զբաղմունքի կենտրոնը կբացվի մայիսի 15-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել