Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼ Է

Մայիս 06,2010 00:00

ՀՀ վճռաբեկ դատարանը նախորդ օրը փաստաբաններին ուղարկել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի եւ մեղադրողների բողոքների մերժման որոշումը: Հիշեցնենք, որ մարտի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների այս տարվա հունվարի 19-ի դատավճիռը, ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու դրվագով արդարացրեց Ն. Փաշինյանին, սակայն կիրառեց համաներում՝ կիսով չափ պատժի չկրած մասը կրճատելով: Դա նշանակում էր, որ Ն. Փաշինյանը 3 տարի էլ կմնա ազատազրկված…
Պաշտպանական կողմը գտնում էր, որ Փաշինյանի նկատմամբ կիրառվում է քաղաքական հետապնդում, եւ պահանջել էր բեկանել վերաքննիչ դատարանի դատավճիռը: Իսկ մեղադրող կողմն իր բողոքում պնդում էր, որ ոստիկանների դրվագով «արդարացման վճիռը դատական սխալ է եղել» եւ կարող է առաջացնել ծանր հետեւանքներ: Դիտորդների գնահատմամբ, մեղադրողների կողմից դատավճիռը «դատական սխալ» գնահատելը եւ դատավորների նկատմամբ սանկցիա չկիրառելը նշանակում է՝ հանցագործության պարտակում: Սակայն վտանգն այլ տեղ է. ցույց տալ, թե այս գործով օբյեկտիվ են նույնքան, որքան դատավորների գործողությունների նկատմամբ: «Դատական սխալի» համար, որը «ծանր հետեւանքներ» կարող է առաջացնել, չեն դատապարտում, իսկ զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար՝ ազատազրկում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել