Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ՉԻ ՀԱՍԵԼ

Մայիս 06,2010 00:00

Նոր Նորքում քրեական հեղինակությունների կողմից ապրիլի 17-ի «զորահանդեսը» ձախողվեց: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդման, կանխվեց զինված անձանց բախումը: Ըստ ականատեսների, զինաթափվածները 7 տասնյակից ավելի էին: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը բավարարեց 17 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի միջնորդությունները: 2-ն ազատվեցին գրավով: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք՝ խոշոր «ձկները» թռան: Բացի քրեական հեղինակություններից՝ Ժիրոյից, Փռի Արթուրից, Աշոտիկից ու Դմբուզից, «զորահանդեսին» մասնակցել են իսկապես խոշոր «ձկներ»: Մասնավորապես, արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մարատ Գրիգորյանը, Աբովյանի ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գագիկ Գալստյանը, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով, ԴԱՀԿ-ի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն: Ինչո՞ւ թաքցվեցին այս անձանց անունները: Մի պարզ պատճառով, որպեսզի գործը չհասնի հատուկ քննչական ծառայություն, ուր քննվում են միայն պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել