Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարի պահանջի գործով

Մայիս 06,2010 00:00

1996թ.-ին ես հանդիսանում էի «Վրեմյա» առեւտրական արտադրական կոնցեռնի տնօրեն:
Վաղարշակ Մանուկյանը «Նարե» արտադրական միավորման գլխավոր հաշվապահն էր: Վ. Մանուկյանը իր ձեռքով, որպես գլխավոր հաշվապահ, իմ հաշվին «Դավիթ» բանկում մուտք արեց 7.900 000 դրամ՝ տպագրական թուղթ ձեռք բերելու նպատակով եւ նույն օրը մի քանի ժամ անց վերադառնալով հայտնեց, որ «Նարե» միավորման նորանշանակ տնօրենը ինչ-որ տեղ գտել է նույնանման ապրանք եւ խնդրել գումարը ետ տալ: Եվ որպեսզի դա կատարվի արագ, խնդրեց գումարը փոխանցել: Ես հենց նույն օրը գումարը փոխանցեցի «Նարե» արտադրական միավորման հաշվին: Մուտքի եւ ելքի անդորրագրերը մինչեւ օրս գտնվում են իմ մոտ եւ որի պատճենները հայցադիմումի հետ ուղարկվել է ՀՀ վարչական դատարանի Էջմիածնի նստավայր: Մի քանի օր անց Վ. Մանուկյանը եկավ մեր տուն՝ Մերձավան, հայտնեց, որ գումարը դեռ տեղ չի հասել, որ ինքը դրա դեմ ոչինչ չունի որպես գլխավոր հաշվապահ, քանի որ մասնագիտորեն հասկանում է, որ մի քանի օր գումարը կարող էր ուշանալ, բայց նոր ընտրված տնօրենը չի հասկանում եւ սպառնում է իրեն աշխատանքից հեռացնել: Խնդրեց ինձնից «մի թուղթ» (այդպես էլ ասաց՝ թուղթ), որպեսզի ներկայացնի տնօրենին, եւ ես հենց իմ տանը, առանց վատ բան մտածելու, ստորագրեցի նրա ձեւակերպած «թուղթը»: Կադաստրից ստացված պայմանագրի պատճենի վրա չկան կողմերի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
Գումարը տեղ հասցնելուց հետո պարզվեց, որ 400 000 դրամ պակաս է փոխանցվել: Այդ գումարի դիմաց Վ. Մանուկյանը իմ տնից տարավ գերմանական արտադրության սպորտային բիլիարդի սեղանը՝ իր բոլոր պարագաներով: Ես պնդում եմ, որ Վ. Մանուկյանից $16 500 երբեք առձեռն չեմ վերցրել եւ մեր գործարքն էլ կատարվել է ՀՀ դրամով եւ փոխանցումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել