Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

Մայիս 06,2010 00:00

Մեզ մոտ վետերաններին ու թոշակառուներին այնքան էլ չեն հարգում, հակառակ դեպքում հայրենի կառավարությունը նրանց համար գոնե որոշ արտոնություններ կսահմանի: Այսօր շատ թոշակառուներ փողոցներն ընկած փող են հավաքում, անցորդներից ծխախոտ մուրում. նրանց թոշակը նույնիսկ սնվելուն չի բավականացնում, էլ ուր մնաց թոշակառուն շաբաթը 1-2 անգամ տրանսպորտից օգտվի եւ զբոսնելու գնա: Շատ թոշակառուներ անգամ իրենց թոշակի երեսը չեն տեսնում. նրանց ընտանիքի անդամներն իրենք են ստանում ու ծախսում: Եվ որպեսզի թոշակառուների հոգսը փոքր-ինչ թեթեւանա, պետությունը պետք է լուծի նրանց անվճար երթեւեկելու հարցը: Ես որպես թոշակառու վետերան, առաջարկում եմ ներկայիս գործող տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել 20-30%-ով, որպեսզի այդ գումարների հաշվին թոշակառուներն ու վետերանները երթեւեկեն անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել