Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԴԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ՝ ԲԻԼՔԵՆԹՈՒՄ

Մայիս 06,2010 00:00

«Ռադիկալ» թերթը գրում է, որ  Անկարայի Բիլքենթի համալսարանի Մշակույթի եւ հաղորդակցության կազմակերպությունը նպատակադրել է «Կենդանի գրադարան» ծրագրով ցրել մինչ այդ գոյություն ունեցող կարծրացած պատկերացումները: Էթնիկ, մշակութային, կրոնական, մասնագիտական եւ սեռական պատճառներից ելնելով՝ հասարակությունից մեկուսացված անձանց ներկայացնող «կենդանի գրքերը» Բիլքենթ համալսարանի Գարնանային փառատոնի շրջանակներում կներկայացվեն ուսանողներին: Կենդանի գրադարանում «գրքերը» ընթերցողի հետ անձնական երկխոսություն են ստեղծում: Ընթերցողները քարտարանից ընտրված գրքերի, այսինքն՝ մարդկանց հետ որոշակի ժամանակահատվածով հնարավորություն են ստանում զրուցել: Կենդանի գրադարանում, որը նպատակ ունի ջարդել սոցիալական արհամարհանքի ենթարկված անձանց հանդեպ եղած կարծրատիպերը եւ համակրանք մտցնել հասարակությունից մեկուսացած մարդկանց նկատմամբ, ներկայացված են հետեւյալ «գրքերը»՝ «նախկին թմրամոլ», «արվամոլ» «հրեա» «լեսբուհի» «քուրդ», «ծանր հանցագործության համար դատապարտված», «աթեիստ», «շիզոֆրենիկ», «կրոնափոխ» (իսլամից քրիստոնեության անցած), «հայ», «գլխաշոր կրող» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել