2010 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է 9 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիա: Նույն ժամանակահատվածում 7 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել, 8 շահումով խաղի եւ 2 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: Ըստ ֆիննախի տրամադրած տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին խաղատան, շահումով խաղի եւ վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք համապատասխանաբար՝ 3 մլն 500 հազար 1 մլն 200 հազար եւ 500 հազար դրամի չափով, 4 շահումով խաղի, 2 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: 01.01.2010-01.05.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 180 մլն դրամի չափով պետական տուրք, որից 130 մլն դրամը՝ շահումով խաղերի, 50 մլնը՝ խաղատների գծով: Ս.թ. մայիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 99 շահումով խաղի, 12 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: