Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տանզանիա եւ Նամիբիա որսի էր մեկնել հրավիրյալի կարգավիճակով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ միաժամանակ չմանրամասնելով, թե կոնկրետ ումի՞ց էր ստացվել հրավերը: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Քոչարյանի ծախսերը աֆրիկյան այդ երկրներում որսի ժամանակ հոգացել է հրավիրող կողմը: