Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ

Մայիս 06,2010 00:00

«Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունը դատապարտել է ապրիլի 30-ին Բաքվում  խաղաղ ակցիայի մասնակից  մի քանի տասնյակ երիտասարդների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից  բռնություններ իրականացնելու փաստը: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը՝ հղում անելով «Թուրան» լրատվական գործակալությանը: Կազմակերպությունը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել՝ մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ ադրբեջանական իշխանություններից բացատրություններ պահանջել: «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հայտարարության մեջ նաեւ նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մասին, որի համաձայն՝ ադրբեջանական դատարանների՝ լրագրող Ֆաթուլաեւի նկատմամբ ընդունված վճիռները համարվել են անօրինական: Փաստաթղթում նաեւ նշվել է բլոգերներ՝ Ադնան Գաջիզադեի եւ Էմին Միլիի նկատմամբ իրականացված անօրինական դատավճռի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի մասին: «Մենք ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին կոչ ենք անում պատասխանատվության կանչել ադրբեջանական իշխանություններին՝ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների այդ խախտումների համար»,- նշվում է փաստաթղթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել