Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ՄԻԱԿ ՁԱԽՈՂՈՒՄԸ

Մայիս 06,2010 00:00

Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում Ահմեդ Դավութօղլուի շնորհիվ բավական լուրջ հաջողություններ են գրանցվել երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, սակայն նրա միակ անհաջողությունը թերեւս դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին, ըստ tert.am-ի, գրում է «Էկոնոմիստ» եւ «Հաբերթուրք» պարբերականների թղթակից Ամբերին Զամանը: «Դավութօղլուի օրագրում միակ վատ գնահատականը, վարչապետ Էրդողանի «ներդրմամբ», հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի գծած ճանապարհն է: Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին ոչ մի խոսք չկա: Եթե արձանագրությունների միջոցով նպատակ էր հետապնդվում հանուն Թուրքիայի հետ սահմանների բացման Հայաստանին ստիպել քայլեր իրականացնել Ղարաբաղի հարցում, ապա արդյունքը տեսանք. Հայաստանն արձանագրությունները դրեց սառնարանում»,- գրում է Ամբերին Զամանը՝ նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանը ոչ մի զիջման էլ չի գնա: «Վստահելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ անցած ամիս Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը ներկայացրել էր մի փաթեթ, որում մատնանշվում են Ղարաբաղի հարակից այն տարածքները, որտեղից պետք է դուրս գան հայերը: Դա հայկական պատվիրակության վրա սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ: Ինչպես որ մենք միակողմանիորեն որպես «ժեստ» դուրս չենք գալիս Կիպրոսից կամ չենք պակասեցնում մեր զինվորների թվաքանակը, այնպես էլ Հայաստանը բանակցությունների համար իր ձեռքում պահում է այդ շրջանները եւ դժվար թե դուրս գա այդտեղից, քանի դեռ վերջնականապես չի որոշվել ԼՂ-ի կարգավիճակի հարցը»,- եզրափակում է Ամբերին Զամանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել