Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Մայիս 06,2010 00:00

ՕԵԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արծրունի Աղաջանյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը. «Ներքաղաքական դաշտը կայուն է, արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող»: Սակայն մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքով պատգամավորն առանձնապես հիացած չէր եւ որպես կարեւոր ու առաջնային խնդիր՝ առանձնացրեց աշխատատեղերի ստեղծման հարցը: Անդրադառնալով պետական գերատեսչություններում սպասվող օպտիմալացման թեմային՝ Արծրունի Աղաջանյանն ասել է. «Արդյունավետ կառավարման համար նաեւ որոշակի կազմակերպչական հարցեր պետք է լուծել՝ ավելորդ աշխատողներից ազատվելու համար, բայց ճգնաժամի պայմաններում նման քայլի գնալը ճիշտ չի: Չի կարելի ճգնաժամի պայմաններում կրճատումներ իրականացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել