Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչները գրավել են հեռուստատեսության շենքը

Մայիս 05,2010 00:00

Հունաստանի պետական հեռուստատեսության տաղավարում օրերս տեղի ունեցած միջադեպը, երբ կրթության նախարարին հարցազրույցի ժամանակ շրջափակել են ցուցարար ուսուցիչները, բարեհաջող է ավարտվել. տասնյակ ցուցարարներ ոստիկանության հետ կռվից հետո լքել են շենքը, իսկ նախարար Աննա Դիամանդոպուլուի հետ հարցազրույցը հեռարձակվել է նախատեսվածից 1,5 ժամ ուշ։ Այս մասին հայտնում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն։
Հաղորդման ձայնագրությունը ընդհատել է տաղավար ներխուժած ուսուցիչների մոտ 10 հոգանոց խումբը։ Եվս 50 ուսուցիչ հեռուստատեսության շենքում կռվի է բռնվել ոստիկանների հետ, լուրջ տուժածներ չկան։ Հույն ուսուցիչների բողոքը կապված է կառավարության՝ պետական դպրոցներում ուսուցիչների թվի կրճատման ծրագրերի հետ։ Հունաստանում մայիսի 1-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերը վերաճել են փողոցային անկարգությունների։ Բնակչությունը բողոքում է աշխատանքից հեռացման, աշխատավարձերի կրճատման եւ մյուս այն միջոցների դեմ, որոնց դիմում են հունական իշխանությունները ԱՄՀ-ի եւ ԵՄ-ի ճնշմամբ։
Հունաստանը պարտավորվել է կոշտ միջոցառումներով կրճատել պետական ծախսերը ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի բազմամիլիարդանոց օգնության փաթեթի դիմաց, որը պետք է օգնի երկրին վերաֆինանսավորել իր 300 միլիարդանոց արտաքին պարտքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել