Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ

Մայիս 05,2010 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի՝ քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից՝ «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) եւ «Նաիրիտ» ՓԲԸ (ՀՀ) միջեւ 2003 թ. կնքված պայմանագրի հիման վրա: Հայաստանյան կողմի բաժնեմասը այս նախագծում 40% է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել