Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԱՐՏԱՔԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ»

Մայիս 05,2010 00:00

Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման սպառնալիք, առաջվա պես, գոյություն ունի: «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ այդպիսի կարծիք է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ինստիտուտի (Թբիլիսի) գործադիր տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին: «Ընդ որում, նոր պատերազմի սպառնալիք գոյություն ունի ոչ միայն սառեցված ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Չսահմանափակվելով ճակատի հայ-ադրբեջանական գծով՝ այն գոյություն ունի նաեւ ռուս-վրացական ճակատում: Քանի որ 08.08.08 պատերազմն ամենեւին էլ չամփոփեց այդ դիմակայության արդյունքները»,- նշել է նա: Բացի այդ երկու ակնհայտ դիմակայության ճակատներից, Ռուսեցկին նշել է նաեւ անտեսանելի ճակատի գիծը՝ աշխարհաքաղաքական էքստրեմիզմի եւ մաքսիմալիզմի տեսքով, որոնք ուղղված են ընդդեմ տարածաշրջանի երկրների հասարակությունների: «Հասարակությունը չպետք է տուժի միջազգային խաղացողների քաղաքականությունից: Հարավային Կովկասի խնդիրներն ամենեւին էլ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի ժողովուրդները չեն, խնդիրները թաքնված են արտաքին խաղացողների շրջանում, որոնք շահագրգռված չեն խաղաղությամբ մեր տարածաշրջանում»,- ամփոփել է Ռուսեցկին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել