Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ՝ ՖՐԱՆՍԵՐԵՆ

Մայիս 05,2010 00:00

ԼՂ արտգործնախարարության եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) Նուբար գրադարանի նախաձեռնությամբ Ֆրանսիայում լույս է տեսել ֆրանսալեզու «Ժամանակակից հարցերի հայկական հանդեսի» 11-րդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Լեռնային Ղարաբաղին, նրա խնդիրներին, ինչպես նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը:
Հանդեսում ներկայացված են հարցազրույցներ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի, հարավկովկասյան տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի, Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Եվգենի Կիրիլովի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել