Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԳԸՆԹԱՑ ԿԱՊ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մայիս 05,2010 00:00

\"\"

\"\"

Երեկ առավոտյան, 10:30-ի սահմաններում, ականատես եղանք,
թե ինչպես Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Աբովյան փողոցում, ԱԺՄ գրասենյակից դուրս գալուց, իր վարորդի հետ միասին փողոցն անցավ հետիոտնի համար չնախատեսված վայրում եւ նստելով վերջերս իրեն տրամադրված ծառայողական «Նիսան» մակնիշի 074 ՍՍ 01 համարանիշի ավտոմեքենան՝ մեկնեց նշված վայրից: Մեր տեղեկություններով, ավտոմեքենայի համարանիշները պատկանում են ՀՀ նախագահի աշխատակազմին: Այս շքեղ մեքենան տրամադրվել է, հավանաբար, հանրային կարծիքը իշխանությանն ավելի արագ հասցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել