Նալչիկում ՖԻԴԵ-ի հովանու ներքո ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ի երրորդ խաղարկությունը մտել է վճռական փուլ: Սակայն Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը շարունակում են անվստահ հանդես գալ:
Հինգերորդ տուրում միմյանց դեմ խաղացող մեր մարզուհիները բաժանեցին միավորը, իսկ ահա հաջորդ մրցափուլը նրանց համար կրկին անհաջող ելք ունեցավ: Լիլիթը սեւերով պարտվեց Հու Յիֆանին, իսկ Էլինան սպիտակ խաղաքարերով անձնատուր եղավ Բաթույագ Մոնգոնտուլին:
Երեկ կայացած 7-րդ տուրից առաջ, որում Մկրտչյանն ուժերը չափում էր հաղթողի կոչման համար պայքարող Նանա Ձագնիձեի հետ, իսկ Դանիելյանի մրցակիցը Չժաո Սյուեն էր, Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավորով ընթանում էր 9-րդ հորիզոնականում, իսկ Էլինա Դանիելյանն ընդամենը 1,0 միավորով շարունակում էր եզրափակել մրցաշարային աղյուսակը: