Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկան» պահպանում է առաջատարի դիրքը

Մայիս 04,2010 00:00

\"\"Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վեցերորդ տուրի հանդիպումները:
Մայիսի 1-ին թե «Փյունիկը», թե «Բանանցը» մրցակցի հարկի տակ խոշոր հաշիվներով հաղթանակ տոնեցին: «Փյունիկը» 6:1 հաշվով ջախջախեց «Գանձասարին, իսկ «Բանանցը» երեք անպատասխան գնդակ անցկացրեց  «Կիլիկիայի» դարպասը: Իսկ հաջորդ օրը «Միկան» միայն վերջին րոպեներին խփած միակ գոլի շնորհիվ կարողացավ երեք միավոր վաստակել: Իր հերթին «Ուլիսը» 2:0 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: Ի դեպ, իրենց պատվախնդրությամբ հայտնի գյումրեցիների այս անատամ մրցելույթները, որոնցում նրանք առայսօր ստանձնել են աջուձախ երեք միավոր «բաժանողի» դերը, արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ու ստեղծված իրավիճակից պետք է ելք գտնել՝ լուրջ քննարկման առարկա դարձնելով ներակումբային գործերը:
Վեց տուրից հետո «Միկան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, որն այսպիսի տեսք ունի:
1. Միկա  6 5 0 1  12-4 15
2. Փյունիկ  6 4 2 0  15-4 14
3. Ուլիս  6 4 1 1  10-3 13
4. Բանանց  6 3 2 1 13-10 11
5. Իմպուլս  6 2 1 3  5-10  7
6. Կիլիկիա  6 2 0 4  6-10  6
7. Գանձասար  6 1 0 5  4-14  3
8. Շիրակ  6 0 0 6  2-12  0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել