Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական եւ ուսանողական 8-րդ փառատոնը

Մայիս 04,2010 00:00

Ամեն տարի Լոռու մարզային ամենամյա «Երիտասարդական եւ ուսանողական փառատոնին» մասնակցում է շուրջ 150 մարդ:
Օրերս կայացած փառատոնին մասնակցում էին ինչպես մարզկենտրոնի տարբեր բուհերի ուսանողներ, այնպես էլ մասնակիցներ Սպիտակից, Տաշիրից ու Ստեփանավանից: Այն կազմակերպվել էր «Հորիզոն» երիտասարդական, կրթամշակութային բարեգործական հ/կ-ի նախաձեռնությամբ՝ Լոռու մարզպետարանի հետ համատեղ: Երգ, պար, ասմունք եւ ուրախների ու հնարամիտների ակումբ՝ ահա այն ժանրերը, որոնցում հանդես եկան փառատոնի մասնակիցները:
«Փառատոնի նպատակն առաջին հերթին երիտասարդների ակտիվ մասնակցույթունն ապահովելն ու նրանց հանգստի կազմակերպումն է, ինչու չէ՝ նաեւ նպատակ ունենք հայտնաբերելու շնորհալիներին եւ հնարավորության սահմաններում նրանց հետագա գործունեության համար ճանապարհ հարթել»,- ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը:
Բացի սրանից՝ փառատոնն ունի խորքային նպատակ. այն իր առջեւ խնդիր է դրել կրթելու արվեստասեր սերունդ: Փորձը ցույց է տվել, որ մասնակցած եւ բացահայտված երեխաներից շատերը հետո բարձրագույն կրթություն են ստացել արվեստի բնագավառում:
Ֆինանսների առկայության դեպքում փառատոնը մտադրություն ունի մարզայինից դառնալու միջմարզային:
Այս տարվա լավագույն մասնակիցները ստացան պատվոգրեր, դիպլոմներ ու շնորհակալագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել