Երկուշաբթի օրը, առավոտյան, Աֆղանստանի արեւելքում գտնվող Խոստ գավառում մահապարտ ահաբեկիչը ականապատված ավտոմեքենայի ղեկին լինելով՝ հարձակվել է ամերիկյան ռազմական հենակետի մոտակայքում գտնվող աֆղանական ազգային բանակի շարասյան վրա: Տեղի օդակայանի մոտ նրա վարած ավտոմեքենայի պայթյունի արդյունքում մեկ մարդ զոհվել եւ երկուսը վիրավորվել են: Բոլոր երեքն էլ խաղաղ բնակիչներ են եղել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: