Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում փորձում են Յանուկովիչին իմպիչմենտի ենթարկել

Մայիս 04,2010 00:00

\"\"Ուկրաինայի Գերագույն ռադայում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով փորձ է արվում երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անել իմպիչմենտի ճանապարհով: APA-ի մատուցմամբ, նախագծի հեղինակը խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչ, պատգամավոր Գրիգորի Օմելչենկոն է (նկարում): Վերջինս առաջարկում է խորհրդարանում ժամանակավոր հետաքննական հատուկ հանձնաժողով ձեւավորել, որը «կհետաքննի նախագահի այն գործողությունները, որոնք հանցագործության տարրեր են պարունակում եւ կարող են Ուկրաինայի նախագահին պաշտոնից իմպիչմենտի ճանապարհով պաշտոնանկ անելու հարցը քննարկման առարկա դարձնել»:
Փաստաթղթի համաձայն, հանձնաժողովի գործունեության համար սահմանվել է վեց ամիս ժամանակ, իսկ նախնական զեկույցը հանձնաժողովը խորհրդարանում պետք է քննարկվի 2010թ. հուլիսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել