Լրահոս
Օրվա լրահոսը

Ահմադինեջադը Միացյալ Նահանգներում է

Մայիս 04,2010 00:00

Աշխարհի 200 երկրների ներկայացուցիչներ հավաքվում են ՄԱԿ-ի կենտրոնակայան Նյու Յորքում՝ որտեղ քննարկելու են միջուկային զենքի տարածման եւ դրանք կանխարգելելու հարցերը: Ինչպես փոխանցում է BBC-ն, նման քննարկումներ կազմակերպվում են ամեն հինգ տարին մեկ անգամ՝ նպատակ ունենալով ամրապնդել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը:
Այս անգամ խորհրդաժողովի ընթացքի վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ Իրանի ատոմային ծրագրի չլուծված խնդիրը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վերջին պահին որոշում էր ընդունել մեկնել Նյու Յորք՝ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, որտեղ մտադիր է անձամբ պաշտպանել իր երկիրը՝ ԱՄՆ-ի եւ արեւմտյան մի քանի այլ երկրների կողմից Իրանի հասցեին հնչող մեղադրանքներից:
Ավելի վաղ, ԱՄՆ իշխանություններն ու նաեւ երկրի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էին, թե չեն խոչընդոտի Ահմադինեջադի՝ Միացյալ Նահանգներ մուտքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել