Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքում ընտրությունների արդյունքները ձեռքով են վերահաշվարկում

Մայիս 04,2010 00:00

\"\"Իրանքի ընտրական հանձնաժողովը սկսել է ձեռքով վերահաշվարկել դեռ մարտի 7-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ենթադրվում է, որ վերահաշվարկը մի քանի շաբաթ կտեւի եւ կարող է ամբողջությամբ փոխել ընտրությունների արդյունքները, որոնց մասին մինչ այս հայտարարվել էր:
Քվեաթերթիկները ձեռքով հաշվելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Նուրի Մալիկի գլխավորած քաղաքական դաշինքը հայտարարել էր ընտրությունների արդյունքների էլեկտրոնային եղանակով հաշվարկելու անհուսալիության մասին: Ավելի վաղ, երկրի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր Իրաքի նախկին վարչապետ Այադա Ալլյաուի ղեկավարած ազատական-հայրենասիրական դաշինքի հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Ալլյաուն գործող վարչապետ Մալիկի հիմնական մրցակիցն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել