Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է

Մայիս 04,2010 00:00

\"\"Մայիսի 1-ին վախճանվել է մերձմոսկովյան Դուբնայում գտնվող Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը: Հայ ճանաչված ֆիզիկոսը մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ 66 տարեկան հասակում: Հեղինակավոր տեսաբան ֆիզիկոսը միջուկային ֆիզիկայի ոլորտում Ռուսաստանի առաջատար կենտրոններից մեկը՝ Դուբնայի միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը ղեկավարում էր 2006 թվականից: Ալեքսեյ Սիսակյանը նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոսի ընտանիքին: «Ալեքսեյ Սիսակյանը արժանիորեն համաշխարհային համբավ վայելող գիտնական էր… Ալեքսեյ Սիսակյանն իր բեղմնավոր ու հիմնարար աշխատանքով եւ գիտությանն անմնացորդ նվիրումով վառ օրինակ է յուրաքանչյուր երիտասարդ գիտնականի համար»,- ասված է հեռագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել