Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինքնասպանություններ, ավտովթար եւ փլուզում

Մայիս 04,2010 00:00

\"\"Ապրիլի 30-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում իրեն ամրագրված որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել գյուղի 72-ամյա բնակիչ Ժորա Աղաբաբյանը: Նա հմուտ այգեգործ էր, 1 տարի առաջ էր ազատվել համայնքապետարանի գյուղատնտեսի պաշտոնից: Համայնքապետարանից ստացված տեղեկություններով՝ Ժորան տառապում էր ասթմա հիվանդությամբ, վերջերս էլ երկու անգամ այդ հիվանդության սրացում էր ունեցել: Իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ նա նամակ է թողել, որի մեջ խնդրել է իր մահվան մեջ ուրիշներին չմեղադրել:
Մայիսի 2-ի կեսօրին նույն մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ՝ 1938 թվականին ծնված Շահինազ Վարդանի Պետոնյանը թունաքիմիկատ խմելու միջոցով ինքնասպանություն է գործել: Նշանակված է փորձաքննություն: Շահինազը տառապում էր հոգեկան հիվանդությամբ, նախկինում երակները կտրելով՝ փորձել էր ինքնասպան լինել, սակայն Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները փրկել էին կնոջ կյանքը:
Ծննդյան 30-ամյակը ճակատագրական դարձավ Տավուշի Պտղավան գյուղի բնակիչ Արման Հայկի Եղիազարյանի համար: Մայիսի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում նրա վարած «Օպել» մեքենան Պտղավան գյուղից ոչ հեռու դուրս է եկել միջպետական ճանապարհից եւ ջախջախվել: Վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղեւորը՝ 38-ամյա Սիրեկան Ավետյանը վնասվածքներով տեղափոխվել Երեւան:
Ապրիլի 30-ի առավոտյան Բաղանիս գյուղում փլվել է Բենիկ Ղուզանյանի շուրջ 10 մ երկարությամբ տան հենապատը: Վնասվել է Բենիկ Ղուզանյանի ազգականի՝ Սենիկ Ղուզանյանի կայանած բեռնատար մեքենան: Պատի փլուզման պատճառը վերջին օրերին անընդհատ տեղացող հորդ անձրեւներն են: Ի դեպ, անձրեւների հետեւանքով ակտիվացել է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, միջպետական ճանապարհի սողանքը, ուր հողի մեծ զանգված սկսել է սահել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել