ՄԵՂՎԻ ԽԱՅԹՈՑԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է
Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում մեղվի խայթոցից թունավորվել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Լուկաշին գյուղի բնակիչ՝ 57-ամյա Ռադիկ Ավետիսյանը:
ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Մայիսի 2-ին, ժամը 06.17-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏՏ 742 եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 20 ՏՍ 597 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի՝ անձը չպարզված, մոտ 50-ամյա կին ուղեւորը զոհվել է, իսկ վարորդ Ս. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: