Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Մայիս 04,2010 00:00

Երեկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվել էր «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդեսը: Այն նվիրված էր Մամուլի ազատության համաշխարհային օրվան: Մտահղացումն ու դրա իրականացումը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն էր ու ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությանը: Մրցութային հանձնաժողովին ներկայացված 300 աշխատանքներից ընտրվել էր 30-ը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ԵԱՀԿ եւ ՄԱԿ երեւանյան գրասենյակների ներկայացուցիչները: Ցուցահանդեսին մասնակցեցին նաեւ ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, դատախազ Արմեն Աշրաֆյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ, անշուշտ, լրատվամիջոցները:
Ի դեպ, ներկայացված աշխատանքները պետք է տպագրվեն նաեւ հատուկ ֆոտոկատալոգում: Ներկայացվել էին աշխատանքներ՝ անկախ ժամանակագրությունից: Իմաստն այն էր, որ տեղեկատվություն ստանալու իրավունքը ժամանակագրություն չի պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել