Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐԵՑ ԿՆՈՋԸ ԼՍՈՂ ՉԿԱ

Մայիս 04,2010 00:00

\"\"Լենա Թադեւոսյանը 1954թ. ապրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքների Սեբաստիայի 17ա սեփական տանը: Նա այդտեղ մեծացրել է իր երեք  երեխաներին, որոնք ամուսնացել եւ հեռացել են հայրական տնից:
80-ն անց կինը կարողանում է մշակել իր հողը, ձեռք չմեկնել որեւէ մեկին, չցուցակագրվել որեւէ սոցիալական բարեսիրական կառույցում. իր վաստակած հացը ուտել:
Սակայն Լենա Թադեւոսյանի հեռախոսը՝ 74 04 31, անջատել են, այն դեպքում, երբ նա չի խուսափել վարձավճարը մուծել: Ամիսներ շարունակ արտաքին աշխարհից կտրված Լենա Թադեւոսյանին որեւէ պատճառաբանություն այս կապակցությամբ չեն էլ տվել:
\"\"Լենա Թադեւոսյանը տուն վերադառնալիս տեսել է, որ իր բակի ծառերը կտրել են, ցանկապատը գողացել, դռան փականը կոտրել: Ստիպված է եղել տնից դուրս գալ, գնալ ոստիկանության բաժին, հաղորդում տալ, ապա դիմել ՀՀ ոստիկանապետին:
«Ինչո՞ւ պիտի թոշակս ծախսեմ հեռագրերի վրա, երբ կարող էի անձնական հարցերս լուծել», հարցնում է Լենա Թադեւոսյանը, որը նաեւ տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանապետին ուղարկած իր նամակը օրերից մի օր հայտնաբերել է փակ դռան ետեւում՝ բակում: Թե ինչպես է այն բակում հայտնվել՝ Լենա Թադեւոսյանը չի կարողանում պատասխանել: Միակ տարբերակն այն է, որ 2 մետրանոց մետաղյա դռան ետեւից բարձրացել ու նամակը նետել են… բակ:
Տարիներ առաջ Լ. Թադեւոսյանի տան դիմաց վեր խոյացավ նորաբնակ հարեւանի ինքնակամ շինության պատը, դրանով փակելով նրա տան պատուհանները: Կտրվեցին անգամ տարեց կնոջ խնամած ծառերը: Ահազանգեց Լ. Թադեւոսյանը: Չնայած նա դիմեց գլխավոր դատախազին, նախագահի վերահսկողական ծառայությանը, այնտեղից էլ ենթակաները զեկուցեցին, թե շինարարական աշխատանքներ չեն ընթանում, սակայն արեւազրկումը շարունակվեց, եւ Լ. Թադեւոսյանի պահանջները մնացին մինչ օրս չլուծված:
Տարեց կնոջը լսող չկա:
Նրա կարծիքով, ՀՀ ոստիկանապետին կամ քաղաքապետին եթե ճիշտ զեկուցեն իր սեփական տան հետ կատարվածը, ապա ընթացք կտրվի գործին: Իսկ որպեսզի պատկերն ամբողջական լինի, նա ցանկացած գնով ուզում է հանդիպել ոստիկանապետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել