Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԻ ՏԵՐԵՐԸ ՓՈԽՎՈ՞ՒՄ ԵՆ

Մայիս 04,2010 00:00

«Մենք ենք այս քաղաքի տերը» սոցիալական նախաձեռնությունը, որը հանդես է գալիս ընդդեմ մայրաքաղաքում իրականացվող ապօրինի կառուցապատման, երեկվանից ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով դադարեցնել Վիկտոր Համբարձումյանի արձանի շուրջ սրճարանների շինարարությունը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ստեղծված եւ արդեն 2300 անդամ ունեցող նախաձեռնության անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Մի քանի սերունդների կողմից սիրված «Ուսանողական այգին» (նախկինում՝ Ղ. Ղուկասյանի անվան) վերացման վտանգի տակ է: Այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից: Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունն ու վերադարձնել այգին հանրությանը»: Զբոսայգու կառուցապատումը դադարեցնելու նպատակով «Մենք ենք այս քաղաքի տերը» սոցիալական նախաձեռնության անդամները պատրաստվում են կիրառել ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր միջոցները՝ ընդհուպ մինչեւ պատասխանատու ատյաններին դատի տալը: Ստորագրահավաքն անցկացվում է Ալ. Թամանյանի արձանի մոտ՝ երեկոյան ժամը 18-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել