Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեպի Սիլիկոնային հովիտ

Մայիս 04,2010 00:00

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ամերիկյան «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատորի գործառնական տնօրեն Քեյվան Բարումանդիին: Նրանք քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ ՏՏ եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում «Plug and Play»-ի մասնաճյուղի բացումը եւ գործունեության կազմակերպումը: Առանձնակի կարեւորություն է տրվել Սիլիկոնային հովտում հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցչության հիմնադրման ծրագրին, որի նպատակն է խթանել հայ-ամերիկյան համագործակցությունը ՏՏ ոլորտում եւ լայն հնարավորություններ ստեղծել ներդրումների, պատվերների ներգրավման, արտադրանքի իրացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել