Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՊԵՏԱՑ ԹԱՂԱՄԱՍՈՎ ԿԶԲԱՂՎԻ ՀԱՄԽ-Ը

Մայիս 04,2010 00:00

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք։ Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի՝ վարչապետը նախ այցելել է Վարպետաց թաղամաս, որտեղ ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին եւ որակին, այնուհետեւ խորհրդակցություն է անցկացրել Սպիտակի քաղաքապետարանում։ Կառավարության ղեկավարին ներկայացվել են աշխատանքներն ավարտին հասցնելու կոնկրետ ժամկետներ։ Անդրադարձ է եղել 1988 թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շահառուներին բնակարանով ապահովելու խնդիրներին։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված շինաշխատանքների թերությունների շտկման հարցերին։ Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են, որ, ըստ ժամանակացույցի, բոլոր թերությունները շտկվում են։ Վարչապետը խոսել է Վարպետաց թաղամասի կառուցման մասին, նշելով, որ անհրաժեշտ է թաղամասի զարգացման բիզնես-ծրագիր։ Այն պատրաստելու հանձնարարականը տրվելու է Հայաստանի ազգային մրցունակության խորհրդին (ՀԱՄԽ) եւ շահագրգիռ մարմիններին։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ շինարարական աշխատանքները լավագույնս կազմակերպելու եւ ժամանակին ավարտելու վերաբերյալ։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել