Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ

Մայիս 04,2010 00:00

«2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունները, ինչպես նաեւ 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունները կեղծված են, եւ այսօր Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն»,- ասված է Պահպանողական կուսակցության 9-րդ համագումարի ընդունած բանաձեւում, որը տեղի է ունեցել հանգստյան օրերին, Բջնիում: «Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ սահմանադրական կարգի հաստատումը մեր պետության թիվ մեկ քաղաքական եւ Հայաստանի քաղաքացիների համար ազգային գերխնդիր է: Ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում կնքվելիք որեւէ աննպաստ պայմանագիր հայ պահպանողականների կողմից կհամարվի օրենքի ուժ չունեցող եւ, անկախ վաղեմության ժամկետից, ենթակա է չճանաչման գալիք լեգիտիմ իշխանությունների կողմից: Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի հաստատման նպատակով Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել սույն բանաձեւին հարիր մոտեցումներ եւ նպատակ հետապնդող քաղաքական բոլոր ուժերի եւ քաղաքացիների հետ»,- համոզված են պահպանողականները:
Ի դեպ, կուսակցության նախագահ է վերընտրվել Միքայել Հայրապետեանը, փոխնախագահ՝ Զավեն Վարդանյանը, գործադիր քարտուղար՝ Թաթուլ Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել